Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

Ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում վայր ընկնելու հետևանքով «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Իջևանի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի աշակերտ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Հ․ Ե․-ն է։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Ե․-ն նշված վնասվածքը ստացել է ժամը 13։10-ի սահմաններում Աչաջուր բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ իր ընկերոջ՝ 16-ամյա Մ․ Ս․-ի հետ կատակելու ժամանակ՝ վերջինիս աջ ձեռքը անզգուշաբար Հ․ Ե․-ի քթին դիպչելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ