Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ

Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը:

Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ որոշման գործողությունը տարածվում է 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.

տոմսի չեղարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա,
ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել և վերադարձել Հայաստանի Հանրապետություն։
Փոխհատուցում ստանալու ընթացակարգը մանրամասն ներկայացված է ՀՀ ԱԳՆ կայքում՝ ստորև հղումով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ