![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։
![]()
Բացմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ, մարզիչներ, այլ հյուրեր:
![]()
Մրցաշարը Երևանում անցկացվում է երրորդ անգամ: Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հերթական փուլին, որն անցկացվելու է ապրիլի 11-12-ին, կմասնակցի 22 երկրի ավելի քան 500 մարզիկ: Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով՝ թե՛ մարտական սամբոյում, թե՛ կանանց մրցաշարում: Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի ցմահ անցկացման իրավունք:
![]()