Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր կեսօրի սահմաններում Արմավիրի մարզում կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվող «Հյունդայի» մակնիշի ավտոբուս, որի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաեւ բացակայել է ավտոբուսի տեխզննման կտրոնը։

Մեր տեղեկություններով՝ նշված ավտոբուսը Միասնիկյան գյուղի բնակիչներին պետք է բերեր Սամվել Կարապետյանի համակիրների կողմից անցկացվող հանրահավաքին։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ Հացիկ գյուղի ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են մի ավտոբուս, որի վարորդը չի ունեցել վարորդական վկայականի համապատասխան կարգ, տրանսպորտային միջոցը եղել է հետախուզման մեջ և չի ունեցել տեխզննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ