Ինչպե՞ս օգտվել առողջության ապահովագրությունից

Հայաստանում արդեն մի քանի ամիս է գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Iravaban.net-ը ներկայացնում է Առողջապահության նախարարության կողմից հրապարակված ուղեցույցը, որը ըստ քայլերի ներկայացնում է ինչ է պեքտ անել ապահովագրությունից օգտվելու համար։

Առաջին հերթին ամրագրեք այց Ձեր պոլիկլինիկայի թերապևտի մոտ։ Գրանցվել կարող եք նախապես՝ կա՛մ զանգահարելով պոլիկլինիկա, կա՛մ ԱՐՄԵԴ հավելվածի միջոցով։
Մոտեցեք Ձեր պոլիկլինիկայի թերապևտին և անցեք նախնական զննություն։
Թերապևտը կարող է նշանակել հետազոտություններ, դուրս գրել դեղատոմս, կամ ուղեգրել նեղ մասնագետի մոտ։ Այս ամենը անվճար՝ ապահովագրության փաթեթի սահմաններում։
Ստացած ուղեգրով կարող եք մոտենալ ցանկացած նեղ մասնագետի, ով համագործակցում է ծրագրի հետ։ Ծանոթացեք մասնագետների և հաստատությունների ցանկին։
Դեղատոմսով նշանակված դեղորայքը նույնպես փոխհատուցվում է ապահովագրության փաթեթի սահմաններում։ Մոտեցեք ծրագրի հետ համագործակցող դեղատներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ