Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհի ավտովթարի վերաբերյալ ընդդիմության մեկնաբանություններին և կեղծիքներին։

«Էդքան հարուստ եք, բայց էդքան էժան։ Հոգեհաց գողացող մահվան վաճառականներ եք դուք, անզգամ, անխիղճ, անխելք, անհեռատես, բութ գործիքներ։

Առավոտյան 7։50֊ին Քուչակի մոտ վթարի ենթարկված ոստիկանական ավտոբուսը չէր կարող վարչապետին ուղեկցելուց լինել, քանի որ վարչապետի շարասյունը Երևանից շարժվել է 8։00֊ին, ու Քուչակ հասել 9։00֊ի կողմերը։ Բայց սա էլ չի հարցը, մարդ ամեն օր զարթնում է ու չգիտի ինչ կլինի իր հետ, քնում է ու չգիտի`կզարթնի՞, թե՝ չէ։

Եթե քաղաքական ասելիք չունեք պարտադիր չի ձեր էդ ժելեած դատարկ գլուխները գիշանգղի նման տանեք մտցնեք մարդկանց վերքերի մեջ, էժան հարուստներ»,- գրել է պատգամավորը։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Վթարի հետևանքով կան 1 զոհ և 12 տուժած։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ