![]()
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը ապրիլի 9-ին Բըրբանքում մասնակցել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շնորհակալություն հայտնելով նման ընդունելության արժանացնելու համար՝ գլխավոր հյուպատոսն իր խոսքում կարևորել է Հայաստան-Կալիֆոռնիա համագործակցության շարունակական զարգացումը և այդ գործում Սփյուռքի հայրենակիցների ակտիվ ներգրավվածությունը։
![]()