![]()
Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ, ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։
Ապատեղեկատվություն է նաև, թե, իբր, տեղի ունեցած ՃՏՊ-ն ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ է եղել:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին:
Անթույլատրելի է՝ ինչ-ինչ նպատակների համար, ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, տարածել ապատեղեկատվություն»,- գրել է նա:
![]()