![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ապրիլի 11-ին Քուչակ-Ապարան ճանապարհի ավտովթարի վերաբերյալ ընդդիմության մեկնաբանություններին և կեղծիքներին։
Չախոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գևել․
«Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը»։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Վթարի հետևանքով կան 1 զոհ և 12 տուժած։
![]()