![]()
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք, համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ ռուսաստանցի օլիգարխ Կալուգայի Սամոյի թիմակիցները Վանաձորի Խորենացի փողոցի 10 շենքի բակից ցուցակով հավաքում են մարդկանց, որ բերեն Երևանում կազմակերպված հանրահավաքի։
Մեզ բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել։ Ցուցակով մարդկանց Վանաձորից միտինգի տանող տղամարդը Ռուստամ Շախբաթյանն է՝ ՀԷՑ—ի նախկին աշխատակից, ով այժմ Կալուգայի Սամոյի Վանաձորի «Հրապարակի» շտաբի անդամ է, շտաբի պետն էլ հանդիսանում է Բադոյան Տիգրանը։
![]()