Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ

Ադրբեջանն ապրիլի 11-ին դիզվառելիքի հերթական խմբաքանակը կուղարկի Հայաստան։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստան կմատակարարվի 15 վագոն դիզելային վառելիք՝ 887 տոննա:

Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ