Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ապրիլի 11-ին մեկնել է Լոռու մարզ։

Տաշիրում վարչապետը և կուսակիցները հանդիպում են քաղաքացիներ հետ, լսում նրանց հուզող խնդիրները։

Քաղաքացիներից մեկի հետ զրույցում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծեց․

«Մենք ընտրություններին ներկայանում ենք ժողովրդին ուղղված «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով, դա նշանակում է, որ խաղաղությունը ոչր թե ինձնից կամ մեր թիմից է կախված, այլ ժողովրդից է կախված։ Մենք հպատակից դարձել ենք պետություն. այս ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ