Խնդրում եմ ճանապարհներին զգույշ լինել. Փաշինյանն անդրադարձել է ողբերգական վթարին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ապրիլի 11-ին մեկնել է Լոռու մարզ։

Վարչապետն անդրադարձել է Շիրակի մարզի ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 6 զոհ և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 վիրավոր կա։

«Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել:

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի, շատ ցավալի դեպքերի»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ