![]()
Քիչ առաջ հայնտի դարձավ, որ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին, միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։
Ոստիկանութան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Նիսան» մեքենան երթևեկել է հանդիպակաց, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()