Կրկին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել

Երևանում ապրրիլի 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հանրապետության տարածքում 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 12-13-ին ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանն ապրիլի կնվազի 5-7աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ