Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ է արել կանխել Լիբանանում Գազայի հատվածի պատմության կրկնությունը։

«Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում, քանի որ Եվրոպան պետք է հետևողականորեն գործի միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների դեմ»,- ասել է Սանչեսը։

Նա կարծում է, որ Եվրամիությունը պետք է նաև կասեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը։

Իսրայելը հայտարարել է, որ իր նպատակն է Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ բուֆերային գոտի ստեղծել՝ Իսրայելի հյուսիսային բնակավայրերը հրետակոծությունից պաշտպանելու համար։

Հրեական պետության իշխանությունները նախկինում հայտարարել էին Լիբանանի բոլոր սահմանամերձ գյուղերը լիովին քանդելու մտադրության մասին և արգելել էին այդ երկրի հյուսիս տարհանված հարյուր հազարավոր տեղացի բնակիչներին տուն վերադառնալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ