![]()
Էդգար Առաքելյանը գրել է․
📍Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը
➡️ Այն, որ ասում ենք, եթե Կարապետյան , Ծառուկյան և այդ դաշտի մյուս թիմերը ձայն հավաքեն, ապա իրենց միասնական վարչապետի թեկնածուն լինելու է Քոչարյանը, շատերը թերհավատորեն են վերաբերվում։
➡️ Կարապետյանի ու Ծառուկյանի ցուցակների հրապարակումից պարզ դարձավ, որ Քոչարյանը տոտալ վերահսկողություն է սահմանել այս երկու թիմերի նկատմամբ։
➡️ Ե’վ Կարապետյանի, և’ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարներերը Քոչարյանի քաղաքական թիմակիցներն ու վստահելի անձիք են, համապատասխանաբար՝ Վարդևանյան և Թևանյան։
➡️ Քանի որ ՌԴ-ի հիմնական թեկնածուն Քոչարյանն է և կա նաև Կարապետյանի ու Ծառուկյանի թիմերը վերահսկելի դարձնելու խնդիր, ապա ռուսական կողմի աջակցությամբ Քոչարյանն իր երկու վստահելի մարդկանց գործուղեց այդ թիմեր և դասավորեց երկրորդ հորիզոնականում։
➡️ Այս կոնֆիգուրացիայով Կարապետյան-Ծառուկյան զույգի նկատմամբ ստվերային վերահսկողությունն ու հրահանգավորումն իրականացվելու է ուղիղ Քոչարյանի կողմից, իսկ Քոչարյանն իր քայլերը կոորդինացնելու է Կրեմլի աշխատակազմի հետ։
➡️ Սա է այն պլանը, որով Քոչարյանին կրկին ցանկանում են բերել և փաթաթել Հայաստանի վզին, ինչպես դա արեցին Գյումրիում՝ Վարդանիկի պարագայում,չնայած, այս նույն մարդիկ ու թիմերը երդում էին ուտում, թե Վարդանիկին ոչ մի պարագայում ձայն չեն տա։
![]()