Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ բնականաբար Ռուսաստանը պետք է սրտնեղի, քանի որ խաղից դուրս է մնում և ոչ միայն այս հարցում, այլև բազմաթիվ այլ հարցերում հայտնվել է խաղից դուրս վիճակում ու փորձ է անում խաղը փչացնել, որպեսզի կարողանա վերադառնալ խաղ:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական շփումները տարբեր մակարդակներով շարունակվում են: Հայկական պատվիրակությունը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացված հատվածով մեկնել է Ադրբեջան, հանդիպել գործընկերների հետ:

Խոսելով Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի, հանդիպումների ու շփումների մասին՝ Մեհրաբյանը նկատում է՝ վստահաբար ղազախ գործընկերների հետ քննարկվել է երկաթուղու կոնցենսիոն կառավարման հնարավոր սցենարի մասով. «Ռուսաստանը, տառապելով ֆանտոմային ցավերից, դեռ չի գիտակցում, որ Հայաստանը իրեն շատ լավ տարբերակ է առաջարկել՝ հրաժարվել այս կոնցենսիայից և հավելյալ խոչընդոտներ չստեղծել: Ի վերջո, դա մեր սեփականությունն է, իրենք ընդամենը կառավարիչ են, վատ կառավարիչ»:

Ըստ զրուցակցի՝ ՌԴ-ի ընկալմամբ կոնցենսիան վերածվել է հարմար գործիքի, որպեսզի խափանեն ՀՀ քաղաքական օրակարգը, խաղաղության օրակարգը, ՀՀ-ն դարձնեն ոչ պայմանագրունակ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ