![]()
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվում է ևս մեկ երկկողմանի կլոր սեղան։
Ըստ APA-ի՝ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանում։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը և ուղիղ շփումները Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։
![]()
Այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է այցելել ցամաքային սահմանով՝ անցնելով բոլոր համապատասխան սահմանային ու անձնագրային վերահսկողության ընթացակարգերով։ Հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա վիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեությունն իրենց երկրներում և ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը։
![]()
Քննարկումները կկենտրոնանան հասարակական մակարդակում խաղաղության խթանման և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության կառուցման վրա։
![]()
![]()