![]()
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակներին։
«Հայկական մեծ առիթների ժամանակ տան մեծերը թուղթ ու գրիչը վերցնում էին ու հյուրերի ցուցակ կազմում՝ հստակ, կարգավորված, հասկանալի։
Սկզբում՝ ամենամտերիմները։
Հետո ովքեր հաստատ գալու են, նույնիսկ նշումով՝ «ով քանի աթոռ կզբաղեցնի»։
Վերջում նրանք, ում մասին ասում էին՝ «դե, գրենք էլի, գուցե գան»։
Այսինքն նույնիսկ մի պարզ խնջույքի ցուցակն ուներ տրամաբանություն, հիերարխիա ու պատասխանատվություն։
Հիմա նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը։
Ովքեր ենթադրաբար պիտի լինեին «սկզբում»՝ հայտնվել են վերջում, ովքեր «գուցե գան» կատեգորիայից են՝ դրված են առաջատար տեղերում, իսկ ովքեր իրականում «աթոռ
զբաղեցնող» չեն՝ արդեն տեղ են զբաղեցրել։
Ստացվում է մի ցուցակ, որը ավելի շատ հիշեցնում է խառնաշփոթ ընտանեկան հավաք, որտեղ ոչ ոք չգիտի՝ ով է հյուրընկալ, ով՝ հյուր, կամ ընդհանրապես ով ինչպես է հայտնվել սեղանի շուրջ։
Ու հետո զարմանում են, թե ինչու ժողովուրդը «չի գալիս» այդ «խնջույքին»»,- գրել է պատգամավորը։
![]()