Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի հրապարակած ընտրացուցակներին։

Համադրելով բոլորի ընտրացուցակներում ներգրավված անձանց կուսակցական ու թիմային պատկանելիությունը՝ Հովհաննիսյանը փաստել է․

«Պորտալարով իրար հետ կապված քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները փորձում են մեզ խաբել, թե իրար հետ կապ չունեն, բայց իրականում սրանք ոչ թե 3 տարբեր ցուցակի մարդիկ են, այլ մեկ ընդհանուր ցուցակի մարդիկ են, որոնք փորձում են կրկին գողանալ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ