![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի՝ նախկինների հետ կապ չունենալու բարձրաձայնումներին։
Ալեքսանյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք»։
Ալեքսանյանը հարցնում է՝ եթե նախկինների հետ կապ չունեն, ապա այդ դեպքում ի՞նչ գործ ունեն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կադրերը Կարապետյանի ուժի նախընտրական ցուցակում։
![]()