2022 թվականի հոկտեմբերից ԿԸՀ նախագահ եմ, երբեք որևէ ճնշում չի եղել. Հովակիմյան

«Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ, նա եկել էր ծանոթանալու նախապատրաստման ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստամանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանը նշեց, որ առաջիկա ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդներ լինելու են:

Ինչ վերաբերում է իր վրա հնարավոր ճնշումներին՝ Հովակիմյանը նշեց. «Ես հավաստիացնում եմ՝ 2022 թվականի հոկտեմբերից ԿԸՀ նախագահ եմ, երբևէ, մի մազաչափ, անգամ կես բառի չափով երբեք որևէ ճնշում չի եղել ու վստահեցնում եմ՝ չի էլ լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ