![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծիք է հայտնել, որ Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ է վերցրել Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը:
Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից հրապարակված ցուցակներին:
«Այն, որ ասում ենք, եթե Կարապետյան , Ծառուկյան և այդ դաշտի մյուս թիմերը ձայն հավաքեն, ապա իրենց միասնական վարչապետի թեկնածուն լինելու է Քոչարյանը, շատերը թերհավատորեն են վերաբերվում։
Կարապետյանի ու Ծառուկյանի ցուցակների հրապարակումից պարզ դարձավ, որ Քոչարյանը տոտալ վերահսկողություն է սահմանել այս երկու թիմերի նկատմամբ։
Ե’վ Կարապետյանի, և’ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարներերը Քոչարյանի քաղաքական թիմակիցներն ու վստահելի անձիք են, համապատասխանաբար՝ Վարդևանյան և Թևանյան։
Քանի որ ՌԴ-ի հիմնական թեկնածուն Քոչարյանն է և կա նաև Կարապետյանի ու Ծառուկյանի թիմերը վերահսկելի դարձնելու խնդիր, ապա ռուսական կողմի աջակցությամբ Քոչարյանն իր երկու վստահելի մարդկանց գործուղեց այդ թիմեր և դասավորեց երկրորդ հորիզոնականում։
Այս կոնֆիգուրացիայով Կարապետյան-Ծառուկյան զույգի նկատմամբ ստվերային վերահսկողությունն ու հրահանգավորումն իրականացվելու է ուղիղ Քոչարյանի կողմից, իսկ Քոչարյանն իր քայլերը կոորդինացնելու է Կրեմլի աշխատակազմի հետ։
Սա է այն պլանը, որով Քոչարյանին կրկին ցանկանում են բերել և փաթաթել Հայաստանի վզին, ինչպես դա արեցին Գյումրիում՝ Վարդանիկի պարագայում,չնայած, այս նույն մարդիկ ու թիմերը երդում էին ուտում, թե Վարդանիկին ոչ մի պարագայում ձայն չեն տա»,- գրել է Առաքելյանը:
![]()