![]()
«TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք»:
Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու՝ Հայաստան-ԱՄՆ, սակայն և շինարարության, և, ամենայն հավանականությամբ, համակարգերի կառավարման փուլում գործընկերների կարիքն ունենալու ենք:
TRIPP-ը որքան էլ երկկողմ նախագիծ է, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից` սկսած Չինաստանից, վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած մեր անմիջական հարևաններին»,- նշել է նա։
![]()