Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված 3 տուժածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է:

«Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասվում է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ