![]()
Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 03:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով ու բախվել հաստաբուն ծառին։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարը միտումնավոր է արել, քանի որ ընկերը մերժել է իրեն:
![]()