![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Ռեմ Դարբինյանը գրում է.
Շատ հավես բան եմ կառուցել և շատ եմ ուզում ձեզ հետ կիսվել իմ գլուխգործոցը. Հայաստանի ջրային ռեսուրսների ատլաս։ Շատ ձանձրալի ա հնչում, կասեք դուք, բայց դուք սխալվում եք, կասեմ ես 
https://water.rem.am/ — մտեք, նայեք, հասկացեք ինչքան ջրային ռեսուրսներ մենք ունենք (շատ ցանկալի է desktop-ով)։
Հավաքագրել եմ Հայաստանի բոլոր ջրային տվյալները՝ գետերը, լճերը, ջրվեժները, վտակները և նույնիսկ սառցադաշտերը (այո՛, մենք ունենք սառցադաշտեր)։
Մի քանի խորհուրդ քարտեզի հետ կապված․
1. Անջատեք բոլոր մենյուները և հատիկ-հատիկ միացրեք, որ ավելի լավ պատկերացում կազմեք ամեն ռեսուրսի մասին։
2. Տեսեք Սևանի՝ տարիների ընթացքում ջրի հետ կապված փոփոխությունները։
3. Փորձեք գտնել, թե Հայաստանի քաղցրահամ ջուրը աշխարհի ռեսուրսների քանի տոկոսն է կազմում։
4. Միացրեք Animation և Rivers մենյունուները միասին որ տեսնեք թե որ գետը որ ուղղությամբ է շարժվում։
Իրականում պլաններ չկային այսպիսի պրոյեկտ անելու․ տվյալներ էի ման գալիս՝ թարմացնելու իմ pulpulak.am կայքի ցայտաղբյուրների ցուցակը, բայց վերջում շատ խորացա 
P.S. Գիտեմ, որ լիքը բաներ կան, որ ճշգրիտ չեն, բայց մյուս կողմից սա ավելի սարքել եմ ընդհանուր պատկերացում ստեղծելու համար, ոչ թե որպես աշխատանքային գործիք։
![]()