![]()
Անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է. դա այդպես է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի և բոլոր երկրների համար, ճեպազրույցում ընդգծել է վարչապետը: Նոր Սահմանադրության ընդունումը խորհրդարանին վերապահելու հնարավորության մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ Սահմանադրություն ընդունելու միայն մի տարբերակ կա, դա համաժողովրդական հանրաքվեն է: Այլ անձանց ընտրվելու հեռանկարով ժողովրդին վախեցնելու մասին դիտարկմանը՝ վարչապետը պատասխանել է՝ ժողովրդին չեմ վախեցնում, ժողովուրդն է այն ահարկու ուժը, որից պետք է վախենալ:
Վարչապետը նաև նշել է, որ նկատել է՝ որոշ ուժեր իրենց ծրագրում, Հայաստանի կոնցեպտում տեղավորել են Ղարաբաղը և շրջակա տարածքները: Պետության ղեկավարի գնահատականով՝ դա անխուսափելի պատերազմ է։
![]()