![]()
Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը:
Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը:
Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը այն ուղևորությունների մասին է, որոնք 180 օրվա ընթացքում կազմում են ոչ ավելի, քան 90 օր: Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս երրորդ երկրներից ճանապարհորդները պետք է տրամադրեն կենսաչափական տվյալներ՝ լուսանկար և մատնահետք:
Բոլոր անձնական տվյալները կպահպանվեն թվային ֆայլում:
![]()