Էս մարդիկ իրենց փողերի համար են դոշ տալիս. Կարապետյանի «ուժեղը» ՀՀ-ում ռուսական ներկայության, ճնշման մասին է

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ Ռուսաստանի հիմնական թիրախը խաղաղություն է, ժողովրդավարությունը և տնտեսության հնարավոր զարգացումը: Հիմնականում փորձում են վախ առաջացնել, ահուսարսափ են տարածում, նաև գույներն են խտացնում, որովհետև բոլոր այն ռիսկերը, որոնց մասին խոսում են, կառավարելի են:

Բլեյանի համոզմամբ՝ որքան մենք կարողանանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գալ էլ ավելի կառուցողական համագործակցության և ապաշրջափակման, խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման, սահմանների բացման, առևտրաշրջանառության զարգացման բոլոր այդ սպառնալիքները հօդս են ցնդում:

Զրուցակիցը հիշում է՝ ժամանակին Մարիա Զախարովան մեզ վախեցնում էր հացահատիկով, հիմա մենք ունենք այլընտրանք Ղազախստանից, եթե շատ ուզենանք, կունենանք նաև այլընտրանքներ Ուկրաինայից, Եգիպտոսից, հետևաբար մեզ էլ չեն կարող վախեցնել Լարսի փակմամբ․ եթե ուզում են գնալ այդ պատերազմին, թող գնան, բայց իրենք են կորցնելու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ