Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա չենք միանալու․ մենք վարչապետի թեկնածուներ ունենք, ես չեմ․ Ծառուկյան

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, տեղի է ունեցել ԲՀԿ համագումարը, որի ժամանակ հաստատվել է կուսակցության ընտրական ցուցակը։ Այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։

Կմինանա արդյոք Ծառուկյանի գլխավորած ուժը Քոբերտ Քոչարյանին՝ հարցին, Ծառուկյանը պատասխանել է․

«Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա ոչ»։

Ըստ Ծառուկյանի, ցանկություն չունի հին ու ներկա ուժերի հետ կոալիցիա կազմել։

«Ոչ մի պաշտոնի հակված չեմ, կարևորը պետությունն է։ Ունեմ երեք-չորս վարչապետի թեկնածու, այդ ցուցակում ես չկամ։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, ով կկարողանա այդ ծանրությունն իր վրա վերցնել, ով ունի փորձ, նա էլ թող լինի վարչապետի թեկնածու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ