![]()
Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ երկաթուղու կոնցենսիայի վերաբերյալ ռուսական և հայկական կողմի մոտեցումները շատ տարբեր են:
Անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝ վերջինս նկատում է՝ անսովոր էր, և պրոտոկոլի մեջ չի մտնում նման ձևաչափ՝ այդ ոճի և անկեղծության հայտարարություններ, և դա բաց տեքստով շանտաժ էր, այն, ինչ հավանաբար եղել է 2013 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ: Շանտաժի լեզուն ռուսական քաղաքականության մեջ շատ ակտուալ է:
Ըստ զրուցակցի՝ երկաթուղու հարցում հասել ենք փակուղու, որովհետև հայկական կողմի առաջարկները, որոնք եղել են հրապարակային, մերժվել են նաև հրապարակային:
Մելիքսեթյանի խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակման կարիքը կա նախքան TRIPP ծրագրի իրագործվելը. Իրանում զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանն էլ այդ կարիքն ունի՝ Նախիջևանի հետ ավելի կայուն կապ հաստատելու համար: TRIPP-ի գործնական փուլը կարող է լինել 2030-31 թվականներին, հետևաբար սպասելը մինչև 2030-31 թվականներ և փակ փահել մյուս կոմունիկացիաները սխալ կլինի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()