![]()
Ես ամեն օր ժողովրդի հետ շփվում եմ, թող իրենք էլ շփվեն, այնտեղ կերևո՝ հրեշն ով է, քաղցրն ով ա, համովն ով ա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները ընդդիմադիր ուժերին, այդ թվում իրեն պիտակավորում են որպես ռուսամետ և եռագլուխ հրեշ։
Ինչ վերաբերում է նրան, որ իրեն անվանում են «բելառուսամետ օլիգարխ», նա հարց տվեց. «Հիմա դա վիրավորա՞նք է։ Օլիգարխը պետական լծակներից օգտվող մարդ պետք է լինի, ես ինձ օլիգարխ չեմ համարում։ Բելառուսի նախագահն իմ ընկերն է, ով հայ ժողովրդի կողքին է, ցանկացած հարցով ընդունում է, հարգում է, պատրաստակամ է՝ աջակցելով մեզ։ Իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում»։
![]()