Գագիկ Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ-ի ընտրական ցուցակը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցը նաև ասել է, որ իրենց քաղաքական ուժը բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ սցենարով, քան 2021 թվականին։ Մենք գնում ենք ընտրություններին հաղթելու»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ