ՊՆ-ից 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության տակ գտնվող 87 միավոր տրանսպորտային միջոց հետ է վերցվել և ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Վերոնշյալ գործընթացի ընթացքում պարզվել է, որ 46 միավոր տրանսպորտային միջոցի տեխնիկական փաստաթղթերում առկա են վրիպակներ և անհամապատասխանություններ, ընդ որում՝ դրանցից 1-ը գրանցված է այլ սուբյեկտի անվամբ և անհրաժեշտ է հանել ցանկից։

Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության գրությունը և Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի զեկուցագրով ներկայացված շտկված ցանկը՝ մնացյալ 45 միավոր տրանսպորտային միջոցների հետագա ամրացման գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կառավարության՝ 2025 թվականի մայիսի 29-ի № 663-Ա որոշման հավելվածի մեջ կատարելու փոփոխություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ