«Արծվի թևեր»-ի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ տուժածներից մեկն անչափահաս է

Ապրիլի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» հարևանությամբ, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Կիա» մակնիշի, վերջինն էլ Dodge մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 վարորդները և 1 անչափահաս ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ