Կարևորվել է ավիացիոն ուղիղ կապի անհրաժեշտությունը․ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի տրանսպորտի նախարարին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Խուդաթյանը ողջունել է գործընկերոջը և կարևորել Ղազախստանի հետ առկա հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։


Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել ավիացիոն, տրանսպորտային ոլորտներին։

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև ավիացիոն ուղիղ կապի հաստատման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրանից դրա շրջանակներում երկաթուղային ոլորտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ