Ալեն Սիմոնյանն ընդունել է Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը

 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ Սարրեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար՝ նշելով, որ նման այցերը լուրջ խթան են հանդիսանում երկկողմ կապերի ակտիվացման տեսանկյունից:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ և միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ