![]()
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի ապրիլի 6-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենը հարկերը թաքցնելու նպատակով 2020-2025 թվականների ընթացքում որպես ապակեգործ, բանվոր, փաթեթավորող, ձուլման վառարանի և թրծման հոսքագծի 56 աշխատակցից յուրաքանչյուրի կողմից փաստացի ամսական 90.000-180.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ ստանալու պայմաններում փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել նույն աշխատակիցների կողմից ամսական ընդամենը 50.000-70.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 11 մլն 222 հզր 728 ՀՀ դրամը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
![]()