![]()
«Հայաստանի բանակը պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել:
Տասնյակ մարդիկ ինձ մոտեցել են, որպեսզի շնորհակալություն հայտնեն բանակում տիրող իրավիճակի և բարեփոխումների համար: Պաշտպանության նախարարությունը ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, և այդ տեսլականը քայլ առ քայլ իրականացվում է:
Մնացածը ով ինչ քաղաքական նկատառումով կասի՝ կարևոր չէ, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը»,- նշել է նա:
![]()