Մեր վերջնանպատակն է՝ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն, և շուտով այդպես կլինի. Փաշինյան

«Մեր վերջնանպատակն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի»,- ասել է Փաշինյանը:

Նա վստահեցրել է, թե այդ գործընթացը տեղի կունենա հատկապես Հայաստանի սպառողների պահանջով։

«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ-ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,եզրափակել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ