Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը ձեռքից վերցնելու են․ վարչապետ Փաշինյան

«Կարծում եմ, որ այդ անձն այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է, ես դրա համար շատ ցավում եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշեց. «Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ, դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն՝ ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել և այդպես շարունակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ