![]()
«Սահմանադրություն ընդունելու միայն մի տարբերակ կա, դա համաժողովրդական հանրաքվեն է, ուրիշ տարբերակ չկա: Այսօրվա գործող Սահմանադրությամբ է, որ խորհրդարանը որոշակի հոդվածներում կարող է փոփոխություններ անել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ ժողովուրդն է ՀՀ-ում իշխանության տերը, կրողն ու աղբյուրը. «Ժողովուրդը պետք է լսի ուժերին, տեսնի՝ ում փաստարկներն են իր համար ավելի համոզիչ և գնա ըստ այդմ քվերակության: Երեկ մի տեսարան ինձ ցույց տվեցին, ես անկեղծ ասած այդ տեսարանին չհավատացի, այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները ներկայացնում են իրենց ծրագրերը և ըստ էության Հայաստանի իրենց կոնցեպտի մեջ տեղավորում են Ղարաբաղը և շրջակա տարածքները, այստեղ էլ ասելու բան չկա: Եթե քաղաքական ուժն ասում է՝ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29 հազար 743 քկմ-ով, դա նշանակում է անխուսափելի պատերազմ»:
![]()