![]()
Որ ես այդ թիվը տեսա, մի քիչ չհավատալու էր։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2018 թվականից այս կողմ կառավարության իրականացրած աջակցության ծրագրերին։
«Ստացվում է, որ 2018 թվականից, մենք սուբսիդավորման տարբեր ծրագրերով շուրջ 4 միլիարդ դոլարի գումար ենք վերադարձրել ՀՀ քաղաքացիների»,-ասաց նա և նշեց, որ այս թիվը կրկին կճշգրտեն։
Վարչապետը նկատեց, որ այս գումարի մեջ թոշակի վճարումը չի մտնում, այլ միայն ակնհայտ պարտավորություններից դուրս իրականացված ծախսերն են։
«Հեղափոխությունից հետո և հեղափոխության արդյունքում 2018 թվականի ՀՀ բյուջեն 4,4 միլիարդ դոլարի լրացուցիչ գումար է գեներացրել և այդ թիվը հասել է արդեն 6,6 միլիարդ դոլարի և այդ 6,6 միլիարդ դոլարից 4 միլիարդը մենք հավաքել ենք ու վերադարձրել ենք քաղաքացիներին»,-ասաց նա։
![]()