Այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն. Փաշինյան

«Վերջին տարիներին Սփյուռքից ՀՀ ներդրումների էական ակտիվացում է նկատվում: Երևանում մեր շրջայցերի ընթացքում տասնյակ սփյուռքահայերի ենք հանդիպել, ովքեր անվերապահ աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ մեր իրականության ընկալման բանաձևերի հետ կապված լուրջ վերանայումներ պետք է անենք. «Պետք է կարողանանք շատ հստակ գնահատել, թե ով ում է ներկայացնում, մեր իրականության մեջ ընդունված է՝ ով ասես կարող է ում անունից ասես խոսի, որովհետև լեգիտիմության գործոնը միշտ չի, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացել, այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսել, ընդհանրապես Սփյուռքի մարդկանց հետ ոչ մի կապ չունեն:

Պաշտոնապես ուզում եմ ասել՝ այդ մարդիկ Սփյուռքից են, բայց Սփյուռքը չեն, իրենք ընդամենը լուսանցքային կազմակերպություններ են և ՀՀ կառավարությունն այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի ու ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես էլ գործ չի ունենալու: Մարդկանց բազմության հետ շփումն ուրիշ բանի մասին է, անհատ անձանց, ովքեր ինչ-որ վկայականներ ունեն՝ չգիտես ում կողմից թողարկված, իրենց հետ շփումը բոլորովին ուրիշ բանի մասին է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ