Նիկոլ Փաշինյանը շարունակոմ է պնդել՝ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂ Հանրապետությունում:
Փաշինյանը կոչ արեց մամուլին չշահարկել իր այս հայտարարությունը:
«Այս շարքում նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և ինձ: Սերժ Սարգսյանը տղա չի ունեցել, Լևոն Տեր-Պետրոյանի որդին, եթե չեմ սխալվում, Շամշադինում է ծառայությունն անցել, ու մեկնաբանություններ տեսա, թե դրանք պաշտոնական շահարկումներ են ու Քոչարյանի տղաները ևս ծառայել են», — նշեց Փաշինյանը:
«Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները ծառայել են Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, ծառայել են ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ:
Պետական ավտոն դրել են տակը, որտեղ ուզել, գնացել է պետության ավտոյի, բենզինի հաշվին: Ինչո՞ւ եք տենց ոգևորվել: Ես, որ մի բան ասում եմ, գիտեմ՝ ինչ եմ ասում», — նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ հարկ եղած դեպքում փաստերով ու փաստաթղթեով կարող է ամեն բան ապացուցել: