ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն իրազեկում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունն իրականացվում է միայն նախապես ամրագրված այցերի հիման վրա։

Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից հինգշաբթի՝ 09:30-13:00։

«Այց ամրագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել դեսպանության պաշտոնական կայքէջ՝ https://usa.mfa.am/hy/ և հիմնական մենյուից սեղմել՝ «Ամրագրել ժամադրություն»։

Բացվող պատուհանում ընտրել Ձեզ անհրաժեշտ ծառայությունը, այդ թվում՝

Անձնագրի տրամադրում / փոխանակում
Մուտքի արտոնագրի տրամադրում
Վերադարձի վկայականի տրամադրում
Նոտարական ծառայություններ
Տեղեկանքների տրամադրում
Ընտրելով համապատասխան ծառայությունը՝ կարող եք ամրագրել ազատ ժամ և լրացնել անհրաժեշտ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլ. հասցե, հեռախոսահամար)։

Հարկ է նկատի ունենալ, որ հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար գանձվող պետական տուրքը կարող եք վճարել բացառապես օնլայն` E-Payments համակարգի միջոցով՝ https://www.mfa.am/hy/fees/:

Հյուպատոսական հարցերով կարող եք ստանալ խորհրդատվություն նաև զանգի կամ էլեկտրոնային փոստին հաղորդագրություն գրելու միջոցով՝

հեռախոսազանգն աշխատանքային օրերին՝ ժամը 14:30–16:30 հեռ.` +1 (202) 319-1976 (0 կամ 1)
էլեկտրոնային փոստ՝ armconsularusa@mfa.am (անհրաժեշտ է նշել հարցը, անունը, ազգանունը և հեռախոսահամարը)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ