![]()
Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին:
Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:
Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գենդերային հավասարության, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, իր հերթին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ոլորտում Պաշտպանի ակտիվ դերակատարությունը:
Քննարկվել են համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները: Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ավելի ներառական հասարակության ձևավորմանը։
![]()