![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում սահմանել, որ խնամքին մինչև 12 երեխա ունեցող ծնողը իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով նախագծի մանրամասները։
Ըստ Թորոսյանի, առաջարկվում է սահմանել, որ մինչև երկու երեխա ունեցող ծնողին տրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, իսկ երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ ժամանակ։ Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։
![]()